«Մեր շեֆը՝ մեր ժողովուրդն է». Ռուբեն Շուխյան
Advertisement 1000 x 90

«Մեր շեֆը՝ մեր ժողովուրդն է». Ռուբեն Շուխյան

Թավշյա հեղափոխությունը նաև մեկ այլ կարևորագույն առաքելություն ունեցավ՝ դա դեռևս սովետական ժամանակաշրջանից որպես ստրկամտության ժառանգություն մնացած և վերջին տասնամյակում առավել արմատավորված բազմաթիվ արատավոր կարծրատիպերի կոտրելն էր:
Դրանցից մեկը օրեր առաջ շատ դիպուկ ձևակերպեց Նիկոլ Փաշինյանը, ասելով իր կառավարության մասին. «Մեր շեֆը՝ մեր ժողովուրդն է»: Սրանով փաստորեն մեկնարկ է տրվում այն նոր իրողությանը, որ ավարտվել են արդեն վերադասից մշտապես կախյալ լինելու կարգավիճակի «ռայկոմական» ժամանակները, և հորդորվում է բոլորին, և հատկապես գործարարներին, աշխատել միայն օրենքի սահմաններում, բաց, արդար ու անկաշկանդ, այսինքն՝ առանց այդ չարաբաստիկ «շեֆ» հասկացության և պարտադրված կաշառքի:

Ռուբեն Շուխյան