Շատ ցավոտ էր. Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Լեոնտևի հետ կապված միջադեպը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Շատ ցավոտ էր. Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Լեոնտևի հետ կապված միջադեպը. armeniasputnik.am

Միխայիլ Լեոնտևի արձագանքից չպետք է զարմանալ, բայց շատ ցավոտ էր, «Կոմերսանտին» տված հարցազրույցի ժամանակ ասել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Հիշեցնենք` մայիսի 3-ին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում Լեոնտևը հայտարարել էր, որ հայ ժողովուրդը գոյատևում է «բացառապես և շնորհիվ» Ռուսաստանի աջակցության և որ առանց Ռուսաստանի «ոչ մի Հայաստան չէր լինի»։

«Հայաստանի և Ռուսաստանի մեջ կա հիանալի փոխըմբռնում։ Այդ երկխոսությունը վերաբերում է ոչ միայն ԱԳՆ ղեկավարներին, այլ նաև Հայաստանի վարչապետին և Ռուսաստանի նախագահին», – ասել է Մնացականյանը։

«Մենք բացարձակապես հստակ ենք եղել մեր ձևակերպումներում, և, առաջին հերթին, անխախատ է մեր արտաքին քաղաքական կուրսը։ Եվ նաև Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն հատուկ, վառ արտահայտված տեղ։ Մենք առաջ ենք շարժվում մեր հարաբերություններում հենց այս ձևաչափով», – ասել է Մնացականյանը։

Նրա կարծիքով` Լյոնտևի գնահատականներից, գուցե պետք չէ զարմանալ, բայց դրանք շատ ցավոտ են։ Մյուս կողմից, հայկական կողմը պետք է շարունակի օգնել փորձագիտական հանրությանն ավելի պարզ տեսնելու այն, ինչ կատարվում է հայ հասարակությունում։

«Հնարավոր է` գրավիչ է զուգահեռներ անցկացնել տարատեսակ այլ իրավիճակների հետ,  գուցե դրանում է կայանում է փորձագիտական հանրության աշխատանքը։ Սակայն ևս մեկ անգամ ընդգծում եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում խորը ներքաղաքական գործընթաց էր՝ առանց աշխարհաքաղաքական երանգի», – Հայաստանի ԱԳ նախարարը։

Նա հիշեցրել է, որ Միխայիլ Լեոնտևը նամակ է հղել Հայաստանի վարչապետին` պաշտոնապես ներողություն խնդրելով։

«Ես չեմ ասում պետք է անտեսել, սակայն շատ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչը չի համապատասխանում նորմալ, արժանապատիվ վարքագծին, չարժե»,–ասել է նա։

armeniasputnik.am



Նման նյութեր