Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Մարիամ Դավթյանը երեկ նշում էր ծննդյան 45-ամյակը: Տարեդարձի կապակցությամբ դերասանուհին պատասխանել է Life.panorama.am-ի բլից հարցերին, որոնց շնորհիվ որոշ բացահայտումներ ենք արել նրա մասին:
– Ո՞րն է եղել Ձեր ամենահիշարրժան տարեդարձը:
– Իմ բոլոր տարեդարձներն էլ հիշարժան են, դրանք միշտ տարբեր են անցնում: Բայց, թերևս, ամենահիաշարժանը հենց իմ ծնվելու օրն է:
– Ձեր կյանքի ճակատագրական տարիքը:
– Ես երեք ճակատագրական տարիք ունեմ՝ 16-ը, երբ ծնվեց աղջիկս, 25-ը, երբ մեկնեցի արտերկիր՝ սովորելու և ապրելու, և 34-ը, երբ վերադարձա Հայաստան:
– Պահ, որը կյանքն ավելի լուսավոր դարձրեց:
– Աղջկաս ծնունդը. քանի մեծանում եմ ավելի ու ավելի եմ դա գիտակցում:
– Կինն ու տարիքը հակամարտությունում Ձեր մեջ ո՞վ է հաղթում:
– Հաղթում է իմ մեջ ապրող երեխան:
– Ո՞րն է Ձեր գլխավոր առավելությունը:
– Լիաթոք ապրելու ցանկությունը:
– Ազնվորեն խոսել թերությունների մասին՝ ևս առավելություն է: Որն է Ձեր ամենամեծթերությունը:
– Ամենամեծ թերությունս ծուլությունն է:
– Ո՞ւր են տանում նպատակները, դեպի ո՞ւր եք քայլում:
– Դեպի լույս, սեր, ներրդաշնակություն: