«Նա համբուրում էր տիկնիկներին»․ Գարի Դավթյանի տիկնիկները հիացրել են Պիեռ Ռիշարին. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նա համբուրում էր տիկնիկներին»․ Գարի Դավթյանի տիկնիկները հիացրել են Պիեռ Ռիշարին. armeniasputnik.am

Գարի Դավթյանի հայտնի թատրոնը Թբիլիսիի Հավլաբար թաղամասի հին տներից մեկում է։ Մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից այստեղ են գալիս նրա պատրաստած տիկնիկները տեսնելու համար։

Ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պիեռ Ռիշարը նույնպես եղել է այս տանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դավթյանի կինը՝ Ժաննա Դավթյանը։

1995 թվականին Պիեռ Ռիշարը Վրաստան է մեկնել՝ նկարահանումների։ Երբ նա իմացել է հայտնի տիկնիկագործ Գարի Դավթյանի մասին, որոշել է այցելել նրան ու ծանոթանալ նրա տիկնիկների հետ։

«Նրանք ասես կենդանի լինեն», – բացականչել է դերասանն ու համբուրել բոլոր տիկնիկներին։

Հեռանալիս նա սփռոցի վրա գրել է․ «Այստեղ է եղել Պիեռ Ռիշարը»։

armeniasputnik.am