Greatpicture.ru-ն գրում է, որ, եթե ձեզ հավատարմություն ու նվիրվածություն է հարկավոր, ուշադրություն դարձրեք կենդանակերպի հետևյալ նշանների ներկայացուցիչներին։
Ցուլ։ Ցուլերը նվիրված են։ Նրանք պրակտիկ են, այդ պատճառով էլ դավաճանության գաղափարը նրանց համար միտք չունի։ Ցուլը կենդանակերպի նշանների շարքում ամենավստահելին է, միշտ կարող եք հույս դնել նրա վրա։ Ամենայն հավանականությամբ, Ցուլն ամենավատ ստախոսն է, այդ պատճառով էլ գրեթե հնարավորություն չկա, որ չեք իմանա ինտրիգների մասին։
Կույս։ Կույսերը մեծ սիրտ ունեն, դավաճանությունը հակասում է նրանց բնավորությանը։ Նրանք բարի են, անհավանական պրակտիկ։ Դավաճանությունը մեծ ջանքեր է խլում, և Կույսը մտածում է՝ ինչու է անհրաժեշտ ժամանակ ծախսել այլ մարդու վրա։ Բացի այդ՝ Կույսերը գաղտնիքների կարիք չունեն։ Նրանք երբեք չեն ցանկանա դավաճանել, քանի որ գիտեն դրա դառնությունը և չեն ցանկանա այդպիսի ցավ պատճառել զուգընկերոջը։ Կույսերը վերլուծող են, նրանք ձեզ հետ կխոսեն ամենի մասին, ինչ զգում են, ապրում։ Նրանք չափազանց քննադատորեն են վերաբերվում իրենց։
Կշեռք։ Սիրում են խաղաղություն, տանել չեն կարողանում անարդարությունը։ Դա է պատճառը, որ դավաճանությունը դեմ է այն ամենին, ինչին Կշեռքները հավատում են։ Նրանք նուրբ են, բարի, սիրում են մյուսների կարիքները վեր դասել սեփականից։ Այս դեպքում ինչու նրանք պետք է փորձեն ցավ պատճառել նրանց, ում հետ կապված են։ Դավաճանությունն ամենավերջում է հետաքրքրում Կշեռքին, քանի որ նրանք միայն արդարություն են ցանկանում։
Ձկներ։ Անհույս ռոմանտիկներ են։ Ազնիվ են, ինքնազոհաբերվող, կանեն ամեն բան՝ զուգընկերոջը երջանկացնելու համար։ Դավաճանությունը նողկանք է առաջացնում նրանց մոտ, քանի որ Ձկները հետաքրքրված են կայուն հարաբերությունների պահպանմամբ։ Ինչո՞ւ է հարկավոր ռիսկի ենթարկել հարաբերությունները, որոնց կառուցման և պահպանման վրա նրանք այդքան ջանք են գործադրել։ Կարեկցանքը մեծ նշանակություն ունի Ձկների համար, և նրանք միշտ մտածում են այն մասին, թե ինչպես են իրենց գործողություններն ազդում մյուսների վրա։ Այդ պատճառով էլ ակնհայտ է, որ դավաճանությունը նրանց ծրագրերի մեջ չի մտնում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը