Նիկոլ Փաշինյանը ընտրվեց, մենք դուխով դարձանք. «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի աշխատակազմն ահազանգում է ապօրինությունների մասին
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց, մենք դուխով դարձանք. «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի աշխատակազմն ահազանգում է ապօրինությունների մասին

«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի աշխատակազմն ահազանգում է բժշկական կենտրոնում տեղի ունեցող ապօրինությունների մասին:

NEWS.am Medicine-ի խմբագրություն ահազանգած աշխատակիցները պատմեցին, որ բժշկական կենտրոնում բուժքույրերի աշխատավարձերը 2 ամիսը մեկ են տալիս,  իսկ բժիշկները 3 ամիսը մեկ են աշխատավարձ ստանում:

«Ամեն անգամ թեժ գիծ զանգահարելուց հետո ենք աշխատավարձը ստանում, ամեն ամիս դրանով ենք մենք զբաղված: Ամեն անգամ ուշացնելուց մի պատճառաբանություն են բռնում, բայց թեժ գիծ զանգահարելուց հետո հաջորդ օրը տալիս են աշխատավարձը: Ստացվում է, որ անտեղի են ուշացնում»,-ասացին նրանք:

Ըստ աշխատակիցների, իրենց ժողովների ժամանակ սպառնում են. «Ավագ բուժքույրը Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո ասաց. չլնեմ-չիմանամ Նիկոլի նման վարվեք, բարձրաձայնեք, մեկա ստեղ Նիկոլը չի անցնելու: Ասում է, ուզում եք ուզեք, չէ հիվանդանոցից դիմում գրեք դուրս եկեք: Բայց Նիկոլ Փաշինյանը որ ընտրվեց, մենք սենց դուխով դարձանք և հիմա ենք այս մասին ահազանգում»:

ԲԿ-ի աշխատակիցը հավելեց, որ հիվանդանոցը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանին, իսկ գլխավոր բժիշկը Հայկ Պետրոսյանն է:

Խմբագրություն դիմած աշխատակիցները հավելեցին, որ տնօրինությունը ոչ պրոֆեսիոնալ բուժքույրերի է աշխատանքի ընդունում և հերթապահությունները ոչ հավասար է բաշխում

med.news.am