Արարատի մարզի Ազատավան գյուղի Ազատ գետն ընկած քաղաքացին ոտքի կոտրվածք է ստացել. հրշեջ-փրկարարները նրան դուրս են բերել գետից:
Հունիսի 11-ին՝ ժամը 01:06-ին ահազանգ է ստացվել առ այն, որ գետն ընկած քաղաքացին չի կարողանում դուրս գալ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վ. Ս.-ն (ծնված 1973 թ.) Ազատավան գյուղում ընկել է Ազատ գետի մեջ, ստացել ոտքի կոտրվածք և չի կարողանում դուրս գալ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել գետից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային (մոտ 600 մ):