Գալիս են «փայլուն» գաղափարով: Սկսում ենք բիզնես մոդելի վրա աշխատել: Թիրախային հաճախորդներին, մեծ ջանքեր թափելով, քիչ թե շատ դուրս ենք բերում: Բայց հենց անցնում ենք 2-րդ քայլին, ի՞նչ արժեք եք տալիս հաճախորդին, այ այստեղ շատ շատերը լռվում են:
Խոսում են միայն իրենց ապրանքների, ծառայությունների, առաջարկի առավելությունների մասին` անպայման շեշտելով «որ իրենց առաջարկը միակն է աշխարհում, նմանը չկա»: Քչերն են մտածում հաճախորդի մասին, հաճախորդի խնդիրների մասին, հաճախորդի դարդ ու ցավի մասին: Ու շահում են այդ քչերը:
ՀԳ: Գաղափարը վատն է, եթե չգիտես թե ինչ խնդիրներ է դա լուծում: Ոչ թե քեզ համար, այլ հաճախորդի: