Արշալույս Զուրաբյան. «Էսպիսի բան»
Advertisement 1000 x 90

Արշալույս Զուրաբյան. «Էսպիսի բան»

«Ք.ա. V դարի հույն քաղաքական գործիչներին բնորոշ էր պատասխանատվության զգացումն ու պատվախնդրությունը: Քչերն էին ձգտում պաշտոնի՝ լավ հասկանալով, որ ցանկացած սայթաքում կարող է ճակատագրական լինել: Երբ էքլեսիան ընտրում էր պետական պաշտոնյանների՝ ազատ հույներն այն ընդունում էին որպես դատավճիռ, քանի որ իրենց սպասվում էր անչափ տաժանակիր ու պատասխանատու աշխատանք, իսկ փոքրիկ վրիպումը կարող էր ճակատագրական լինել: Պաշտոնի չարաշահման դեպքում, կամ եթե ժողովրդական ժողովն էր նման կասկած ունենում, մարդը կարող էր բանտարկվել, տասը տարով երկրից արտաքսվել, զրկվել ամբողջ գույքից: Ոչ ոք չէր ձգտում պաշտոնի, իսկ ընտրյալներն էլ անհամբերությամբ սպասում էին իրենց պաշտոնավարման ավարտին», – իր էջում գրել է Արշալույս Զուրաբյանը:

#օստրակիզմ



Նման նյութեր