ԿԲ իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյան. «Լուրն արդեն շրջանառվում է: «Մի քանի ժամից Փաշինյանի կառավարությունը պետք է որոշի թե ինչպես է առաջ շարժվում կենսաթոշակային համակարգով: Սեղանին դրված առաջարկը հետևյալն է. մինչև եկամտային հարկի բարեփոխումները Կառավարությունը պարտավորություն է ստանձնում վճարել կուտակման ենթակա աշխատավարձի 10%-ից 7.5%-ը, իսկ քաղաքացուն մնում է կուտակել իր աշխատավարձի 2.5%-ը, այսպիսով ապահովելով աշխատավարձի 10% կուտակում: Նման որոշման կայացման դեպքում սա կլինի չափազանց քաջ (ԴՈՒԽՈՎ) քայլ, երկու պատճառով. 1) պետական աջակցություն է ցուցաբերվում միայն այն մարդկանց որոնք միացել կամ միանում են համակարգին. 2) կառավարությունը անկեղծ է իր ժողովրդի հետ` ասելով, որ ժողովուրդ ջան. եթե ուզում եք, որ պետությունը ներկա ու ապագա թոշակները զգալիորեն բարձրացնի, ապա պետք է աստղաբաշխական հարկեր սահմանի: Այընտրանք չկա: Մնացածը ինքնախաբեություն է:
Նաև խորհուրդ եմ տալիս 1964-1974 թվականների ընթացքում ծնված անձանց միանալ մինչև հուլիս 1-ը: Այդպիսով նրանք կրկնակի են շահում: #արիմիասինհարստանանք»: