
Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին Բուենոս Այրեսում սկսել են վաճառել մատրյոշկաներ՝ արգենտինացի ֆուտբոլիստների պատկերներով: Տեսանյութում ցուցադրված է՝ ինչ տեսք ունեն հուշանվերները:
Աշխարհի առաջնություն-2018-ի նախօրյակին պահանջարկ են վայելում Լիոնել Մեսսիի պատկերով արձանիկները: Արգենտինայում մատրյոշկաների արտադրությունը կազմակերպել է ձեռնարկիչ Գաբրիել Ալիխոն Ռուսաստան կատարած ուղեւորությունից հետո: Տիկնիկները պատրաստված են պլաստիկից, ամենախոշորների բարձրությունոը 10,5 սանտիմետր է: Այստեղ նաև վաճառվում են մատրյոշկաներ Ֆրանցիսկոս պապի, Էվա Պերոնի, Չե Գեւարայի և այլ հայտնիների պատկերներով: