Deloitte-ի տվյալներով՝ 2016թ. համաշխարհային կիբերսպորտային շուկայի աճը կկազմի 25 տոկոս։ Forbes.ru կայքը ներկայացրել է միլիարդատերերի ցանկը, ովքեր արդեն խաղադրույք են կատարում նոր ոլորտում։
Ուորեն Բաֆետ։ Berkshire Hathaway-ի հիմնադիրը, ով այսօր արդեն 86 տարեկան է, 60.8 մլրդ դոլար կարողություն ունի։ Նրա հոլդինգի կազմի մեջ մտնող Geico ապահովագրական ընկերությունը հովանավորում է կիբերսպորտային հավաքական և մրցաշարեր։
Ջեֆ Բեզոս։ Amazon ընկերության հիմնադիր 52-ամյա Ջեֆ Բեզոսը 2014թ. գնել է Twitch ծառայությունը 970 մլն դոլարով։ Այս ծառայությունը ցանկանում էր գնել նաև Google ընկերությունը։ Ծառայությունը ստեղծվել է 2011թ.։ Ծառայությունն ամսվա ընթացքում ավելի քան 2 մլն հեղինակ ունի, 9.7 մլն ակտիվ օգտատեր։ բացի գեյմերներից՝ այս պլատֆորմն օգտագործում են ոչ միայն խաղեր ստեղծողները, այլև մրցաշարեր կազմակերպողները։
Alibaba-ի հիմնադիր Ջեկ Մա։ 52-ամյա Ջեկ Մայի ունեցվածքը գնահատվում է 20.5 մլրդ դոլար։ 2016թ. ընկերությունը հայտարարեց World Electronic Sport Games մրցաշարերի շարք սկսելու մասին։ Դրանց անցկացման համար ներդրվեց 150 մլն դոլար։ Ընկերությունը պատրաստվում է մի քանի կիբերսպորտային արենա կառուցել. բոլորը նախատեսվում է կառուցել Չինաստանում։
USM Holdings-ի հիմնադիր Ալիշեր Ուսմանով։ 63-ամյա Ուսմանովի ունեցվածքը գնահատվում է 12.5 մլրդ դոլար։ 2015թ. հոկտեմբերին USM հոլդինգը հայտարարեց իր պատրաստակամության մասին՝ 100 մլն դոլար ներդնել Virtus.pro ընկերությունների խմբի զարգացման համար։
Դենիզ Կոութս։ 49-ամյա կինը Bet365 օնյալն բուքմեյքերի համահիմնադիրն է։ Այժմ նրա կարողությունը գնահատվում է 3.8 մլրդ դոլար։ 2014թ. սկսած բրիտանական օնլայն բուքմեյքերը կիբերսպորտի խաղադրույքներ է ընդունում։
«Dallas mavericks» բասկետբոլային ակումբի սեփականատեր Մարկ Կյուբան։ 58-ամյա Կյուբանի ունեցվածքը գնահատվում է 3.2 մլրդ դոլար։ Նրա ընկերությունը ներդրում է կատարել Unikrn ծառայության համար, որը մասնագիտացած է կիբերսպորտային հանդիպումների վրա խաղադրույքներ կատարելու գործում։
DST Global-ի հիմնադիր Յուրի Միլներ։ 54-ամյա Միլների ունեցվածքը կազմում է 2.8 մլրդ դոլար։ 2015թ. մասնակցեց ներդրողների կոնսորցիումին Super Evil Megacorp ընկերության համար։ Վերջինս Vainglory հայտնի խաղը ստեղծողն է։
Smilegate-ի հիմնադիր Կվոն Հեկ-Բին։ 42-ամյա տղամարդու ունեցվածքը կազմում է 3.7 մլրդ դոլար։ Նրա կողմից ստեղծված Smilegate ընկերությունը հայտնի Cross Fire խաղի ստեղծողն է։
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»