«Սերժը չի մեղավոր, որ մինչ օրս Հայաստանում չի ձևավորվել «երկար փողի» և էժան կապիտալի ինստիտուտը, մեղավորը հենց Փաշինյանն ու իր նմաններն էին». Արթուր Դանիելյան
Advertisement 1000 x 90

«Սերժը չի մեղավոր, որ մինչ օրս Հայաստանում չի ձևավորվել «երկար փողի» և էժան կապիտալի ինստիտուտը, մեղավորը հենց Փաշինյանն ու իր նմաններն էին». Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանի հրապարակումը ֆեյսբուքյան իր էջում. «Երեկ, երբ Փաշինյանը ստիպված էր հերթական անգամ ապացուցել սեփական օրակարգային սնանկությունն ու կողմ քվեարկել Տիգրան Սարգսյանի կառավարության հեղինակած պարտադիր կուտակային համակարգին, նա որպես հիմնավորում, ի թիվս այլ փաստարկների, նշեց նաև որ այս համակարգի ներդրումը որոշ մարդկանց աշխատավարձը կբարձրացնի: Նիկոլի իրադրության մեջ մտնել է պետք։ Մոտ ապագայում նա ստիպված է լինելու բազմաթիվ նմանօրինակ ապուշություններ արտաբերել:

Բա ի՞նչ պիտի անի։ Հո չի ասելու՝ «սրանից հինգ օր առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովան եկել, ցփնել էր դեմքիս՝ պահանջելով «ֆիսկալ պատասխանատվություն» դրսևորել (այլ կերպ ասած՝ բյուջե լցնել ու պարտքերը մարել)»: Նա չի կարա ասի, որ դրանից հետո Իրանի դեսպանն էր եկել ու իր հերթին ցփնել: Նա նաև չի ասելու, որ օլիգարխատի հետ հանդիպման ժամանակ ով չալարեց ցփնեց:

Չի ասի, որովհետև եթե էդքանը ասող լիներ, նաև անկեղծ կասեր՝ ժողովուրդ ջան, ինձ ճիշտ հասկացեք, իմ «բազմամիլիոնանոց» հանրահավաքների մի մասը աղանդավորներն էին լցնում, մյուսը՝ Ծառուկյանը, մյուսը՝ գրանտակերները, մյուսն էլ՝ ՀՀԿ-ի տասովշիկները, իսկ ԱԺ-ում ռեալ մի Լենա Նազարյան ունեմ մեջքիս ու վերջ, ու դրա համար սաղին էլ պիտի փայ տամ՝ դաշնակներից սկսած, նարկոկարտելներով վերջացրած: Չի կարա Նիկոլը հելնի, ասի՝ էդ «թալանած» փողերը չեմ կարում հետ բերեմ, դրա համար հարկ եմ ավելացնում: Չէ, չի կարա։ Այս ամենի փոխարեն նա հանձնարարելու է բլոկել բոլոր նեգատիվ լուրերը ՝ պարբերաբար հիմար հերքումներ տարածելով ստեղ ընդեղ պայթող «արկերի» մասին: Նա էլ թարսի պես բռնել, իր շուրջը ամեն ինչ ականապատել է ու հիմա նույնիսկ նահանջելու տեղ չունի:

Մինչդեռ, ըստ էության ՊԱՐՏԱԴԻՐ կուտակայինի ներդրումը հույժ կարևոր էր դեռ 2013-ին, երբ Տիգրան Սարգսյանի թիմը այն առաջ էր տանում: Սա հասկանում էին բոլորը նրանք, ովքեր հաշվել գիտեին: Սա չէին հասկանում մեդիա մանիպուլյացիաների տակ գտնվող քաղաքացիները և ձև էին անում, որ չեն հասկանում այդ մանիպույլացիաների հեղինակները՝ ի դեմս ներկայիս վարչապետ Փաշինյանի: Հիմա ոմանք փորձում են հակադարձել, պնդելով, որ նախկին կառավարությունները վստահություն չէին վայելում, իսկ ներկան վայելում է: Է հա, բա հենց Փաշինյանի նման քաղաքական բառիգների պատճառով չէր վայելում վստահություն: Փաստացի ստացվում է, որ Սերժը ինչ անում էր, ճիշտ էր անում, բայց քանի որ դա ոմանց նեղ անձնական շահից չէր բխում, այդ «ճիշտը» շուռ էր տրվում ու մատուցվում որպես «սխալ»: Սերժը չի մեղավոր, որ մինչ օրս Հայաստանում չի ձևավորվել «երկար փողի» և էժան կապիտալի ինստիտուտը, մեղավորը հենց Փաշինյանն ու իր նմաններն էին: Հեսա ուրվորայա պարզվելու ա, որ ընտրակեղծիք գաղափարն էլ է նույնքան կեղծ, որքան Փաշինյանի մնացած նախկին թեզերը: Հենա ՏԻՄ ընտրություններում համարյա բոլորը վերընտրվել են:

Էդ որ ստեղ-ընդեղ գոռում են աստղաբաշխական արտաքին պարտքի մասին, դա էլ է Փաշինյանի ու իր նմանների մեղքը: Եթե ժամանակին կուտակայինը հաստատվեր, էդքան պարտքով փող վերցնելու կարիք չէր լինի: Սա իհարկե ոչ մի ձև չէր բխում վերոհիշյալ Արժույթի Միջազգային Հիմնադրամի շահերից, ըստ այդմ, նրանք սկզբից գրանտերով ֆինանսավորեցին պետականամետ ծրագրերի դեմ պայքարը, իսկ հետո, երբ մեզ նստցրեցին վարկային ասեղի վրա, սկսեցին պարտադրել հարկային բեռի ավելացում: Հիմա կուտակայինը ոչ թե մեր պայծառ ապագայի գրավականն է լինելու, այլ սոսկ արտաքին պարտքի տոկոսի մարման մեխանիզմ: Զուտ տոկոսների, մայր գումարի մարումը մեզ դժվար երբևիցե թույլ տան:

Բախտներս բերել ա Վիգեն Սարգսյանի նման մեկն եղել ա, որ, սաղի վրա թքած ունենալով, իր բարեփոխումները առաջ էր քաշում, քանի շեֆը կարում էր դոշ տար, թե չէ 1000 դրամն էլ չէր լինելու, ազգ-բանակի ծրագրերն էլ: Իրականում Սերժին կարելի ա մեղադրել միայն նրանում, որ կես տարին մեկ մի տաս հոգի հրապարակավ չէր գնդակահարում: Արցախի նման տարեկան մի 10-15 տոկոս կաճեինք:

Իմիջայլոց Դաշնակները որոշ ժամանակ անց պնդելու են, որ իրենք էն գլխից էլ դեմ էին կուտակայինին և նույնիսկ էնքան դուխով (թող ինձ ների մեր գերակայությունների «դալտոնիկ»,
հայաֆիլ ԿԳՆ-ն) էին, որ Նիկոլի դեմ արտահայտվեցին: Ու էդ «պնդելու» մշակույթի հիմքում Նիկոլի նման քաղաքական բառիգների ներմուծած ոճն է լինելու: Եթե Նիկոլը կարա ցիրկ շինի, ինչու իրենք չեն կարա:

Հ.Գ. Ամենածանր հանցագործությունների համար Հայաստանում 20-25 տարի սռոկ են տալիս: Ես շատ կուզենայի, որ Նիկոլը մի 20-25 տարիկ ղեկավարի էս ժողովրդին: Դա մեղքերի լավագույն քավությունը կլիներ բոլորի համար, որովհետև Նիկոլը չէր լինի Նիկոլ, եթե Հայաստանի ճնշող մեծամասնությունը իրենց անհաջողությունների մեջ միշտ մեկ այլ անձին չմեղադրեին»:

#հորքուրի_Գանդի
#սաղՍերժնամեղավոր



Նման նյութեր