Դավիթ Գյուրջինյան. «Հանուն մեր նյարդերի – 163»
Advertisement 1000 x 90

Դավիթ Գյուրջինյան. «Հանուն մեր նյարդերի – 163»

Դավիթ Գյուրջինյանի գրառումը. «Վստահ չեմ կարող ասել, թե ո՛ր թվից, բայց մենք, հատկապես երևանցիների առաջնորդությամբ, 🙂 կտրուկ սկսեցինք լանչել, լանչի գնալ, լանչ անել, լանչ պատվիրել: 21-րդ դարն է, հո առաջվա նման չէի՞նք ճաշելու, ճաշի գնալու, հաց ուտելու, մի կտոր բան ուտելու, սնվելու, ուտելիք պատվիրելու… Առավել ևս ընդմիջում անելու, ընդմիջման գնալու (սովետից հեռո՜ւ…)… 🙂

Իսկ երբ լանչի «մերձակայքում» 🙂 մի հատ էլ քոֆի բրեյք եք ասում, Երևանը մի ուրի՜շ հմայք է ստանում: 🙂 Համարյա Նյու Յորք, Մանհեթթեն… Բա չէ՛…

Հ.Գ. Տեսած մարդիկ եք, մեր նյարդերից լուր ունե՞ք: 🙂 Ասեմ, որ դեռ դիմանում են: 🙂 »:

#Հանուն_մեր_նյարդերի