ԱՄՆ-ում Էմինեմի ելույթի ժամանակ հատուկ Էֆեկտները խուճապ են առաջացրել հանդիսականների մեջ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ում Էմինեմի ելույթի ժամանակ հատուկ Էֆեկտները խուճապ են առաջացրել հանդիսականների մեջ

Ռեփեր Էմինեմի ելույթի ժամանակ հնչյունային Էֆեկտները խուճապ են առաջացրել Bonnaroo փառատոնի հանդիսականների մեջ: Այդ մասին հայտնել է Page Six-ը:

Kill You թրեքում օգտագործվում է հնչյուն, որը կրակոցներ է նմանակում: Հրաձգության ձայն լսելով՝ մարդկանց մի մասը վազել է դեպի ելքը, մյուսներն սկսել են թաքստոց փնտրել: Ավելի ուշ հանդիսականներից ոմանք դժգոհություն են հայտնել իրականությանն այդքան համապատասխան էֆեկտներից:

«Ես Էմինեմի մոլի երկրպագուն եմ, բայց բեմից միանգամից երեք կրակոց լսելն ահավոր է, չեմ ստի: Հատկապես մեր աշխարհում»,- գրել է փառատոնի մասնակից աղջիկներից մեկը: Bonnaroo-ն երաժշտության և արվեստի ամենամյա փառատոն է, որը տեղի է ունենում Մանչեսթր քաղաքի (Թենեսիի նահանգ) հսկայական ֆերմայում: