Լեզուն օրգանիզմի հայելին է
Advertisement 1000 x 90

Լեզուն օրգանիզմի հայելին է

Լեզուն, բացի իր հիմնական և կարևորագույն ֆունկցիաներից,  կատարում է նաև ամբողջ օրգանիզմի հայելու դեր, դրանով հնարավոր է  որոշել  և՛ իմունային համակարգի վիճակը, և՛ շաքարախտը, և՛ երիկամների խնդիրները: Մաքուր լեզուն նաև առողջ մարսողական համակարգի նշան է: Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Լեզուն կարող է ցույց տալ բոլոր օրգանների վիճակը: Օրինակ, լեզվի ծայրը պատասխանատու է որովայնի շրջանի օրգանների համար, լեզվի մեջտեղի մասը՝ լյարդի համար, աջ մասը՝ փայծաղի: Կողային հատվածները նկարագրում են թոքերի վիճակը՝ աջ և ձախ հատվածները: Եվ այսպես շարունակ:

Առողջական վիճակը կարելի է որոշել լեզվի գույնից, լորձաթաղանթի վիճակից, լեզվի վրայի փառից, հենց նույն փառի գույնից և լեզվի մակերեսի վիճակից: Ընդհանրապես, լեզվի վրայի փառը վատ իմունային համակարգի և քրոնիկ հիվանդությունների նշան է: Եվ որքան խորն է փառը, այնքան լուրջ է հիվանդությունը:

Լեզուն փառակալում է դիսբակտերիոզի, ստոմատիտի, սնկային ինֆեկցիաների դեպքում:

Քրոնիկ ալկոհոլային թունավորումից լեզուն ծածկվում է շագանակագույն փառով՝ գրեթե արմատային մասում:

  • Կապտավուն լեզուն սրտանոթային անբավարարության նշան է:
  • Լեզվի ամբողջ մակերեսի հարթությունը խոսում է այն մասին, որ մարդը ցածր թթվայնությամբ գաստրիտ ունի: Իսկ բարձր թթվայնության դեպքում՝ լեզվի բշտիկները կոպտանում են:
  • Աշխարհագրական լեզուն, որը նման է քարտեզի, երեխաների մոտ հիմնականում սննդային ալերգիայի նշան է:
  • Լեզվի ծայրի կարմրությունն ու թույլ ցավը նշան է, որ կոնքային հատվածների օրգանների հիվանդություն կա:
  • Եթե ցավում է լեզվի մեջտեղի հատվածը և երկու կողմերը, հնարավոր է՝ թոքերի լուրջ հիվանդություն ունեք:
  • Լեզվի աջ հատվածի՝ վերևից ներքև կարմրությունը խոսում է լյարդի բորբոքային հիվանդությունների մասին:
  • Նույն փոփոխությունները ձախ կողմից՝ փայծաղի հիվանդության նշան են:

Հետազոտեք ձեր լեզուն և ստուգեք բոլոր նշանները, որպեսզի կանխարգելեք հիվանդությունները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը