ԵԼՔ-ականները մինչեւ թավշյա հեղափոխությունը շատ խիստ էին արտահայտվում նախագահ Արմեն Սարգսյանի մասին, սակայն շարժման օրերին նրա ստանձնած խաղաղապահի դերը կարծես իրենն արել է: Բայց, ինչպես ասում են՝ ոչինչ չի մոռացվում, ոչ ոք չի մոռացվում, եւ քաղաքական գործիչները, պաշտոնյաները պետք է պարզաբանեն իրենց տեսակետների փոփոխության պատճառահետեւանքային կապը:
Այսպես, մարտի 2-ին այժմ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ա. Սարգսյանը (ՀՀ նախագահ) Շարմազանովի մակարդակի ցինիկ մարդ է և արագ հաստատում է դա։ էսօր ԱԺ-ում ասում էր, որ հասարակությունը բևեռացված է ու ջանքեր է գործադրելու մեղմելու դա, բայց երբ հասարակության ներկայացուցիչները պահանջում են քաղաքացիության մասին Անգլիայի տրամադրած փաստաթղթերը ներկայացնի դրա փոխարեն գնում ԺԵԿ-ից թուղթ է բերում։ Արևմուտքում ապրած ու առաջադեմ «արժեքներ կրողը» փորձում է սահմանադրական սկզբունքներ խախտելով պաշտոն զավթի։ Որևիցե բանով Սերժից չի տարբերվում։ Ու հա հենց Ա. Սարգսյանը հասարակության բևեռացվածությունը խորացնողներից մեկն է ու իրա ամենամեծ ցինիզմը հենց դա է»:
Հետաքրքիր է՝ փոխե՞լ է այժմ դիրքորոշումը ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, եթե այո, ապա ինչու, եթե ոչ՝ ինչու քայլեր չի ձեռնարկում փաստաթղթերը պահանջելու եւ «հասարակության բեւեռացումը» խորացնող եւ «ցինիկ» անձի՝ Արմեն Սարգսյանի դեմ: