«Լիդիան Արմենիա» ընկերությունը պրիմիտիվ ապատեղեկատվություն է համարում լուրերն այն մասին, թե իբր պատրաստվում է հայց ներկայացնել Լոնդոնի արբիտրաժային դատարան՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով 2 մլրդ դոլար։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանը:
«Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Դա պարզապես շատ պրիմիտիվ ապատեղեկատվություն է, որն իրականության հետ կապ չունի»,- նշեց նա: