Արթուր Ալեքսանյանի և մյուս ըմբիշների թիմը դարձել է ֆուտզալի Բիզնես լիգայի չեմպիոն
Advertisement 1000 x 90

Արթուր Ալեքսանյանի և մյուս ըմբիշների թիմը դարձել է ֆուտզալի Բիզնես լիգայի չեմպիոն

Գյումրիում 3-րդ անգամ անցկացվել է ֆուտզալի Բիզնես լիգան։

Մրցաշարին մասնակցել են են ֆուտզալի սիրողական թիմեր Շիրակի մարզից. այն անցկացվում է «Ֆուտզալ Բիզնես իգայի» Շիրակի մարզի ներկայացուցիչ Արթուր Մելիքյանի նախաձեռնությամբ եւ Բիզնես լիգայի նախագահ Ռուբեն Նազարեթյանի աջակցությամբ։

8 թիմերի միջեւ ծավալվել է մեկ ամիս տևած պայքարում եզրափակիչ են դուրս եկել «Մանուշյան» և «UWW GYUMRI» թիմերը։ Հանդիպմանը ներկա են եղել ՀՖՖ գործկոմի անդամ, ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, Շիրակի մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը։

Ըմբիշների թիմը, որում հանդես են եկել Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը, Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ Դավիթ Խաչատրյանը, Ռաֆայել Ալեքսանյանը, Գևորգ Գևորգյանը, հաղթել է 11:6 հաշվով։

Հաջորդ մրցաշարը տեղի կունենա աշնանը։️️️️

armsport.am