Չիկագոյի փողոցներից մեկը վերանվանել են հայկական արմատներով Երկրոդ Համաշխարհային պատերազմի ամերիկացի հերոս Հարոլդ Բեզազյանի պատվին:
Լեյտենանտ Բեզազյանը պարգևատրվել է «Purple Heart» և «Բրոնզե աստղ» մեդալներով, հաղորդում է patch.com-ը:
Հարոլդը հայ գաղթականների որդի է, որը մեծացել է Չիկագոյի Uptown շրջանում: Նա սովորել է Օբերլին քոլեջում և ավարտել Կոլումբիայի համալսարանը լրագրության մասնագիտությամբ: Բեզազյանը լրագրող է աշխատել «Chicago Times»-ում և 1941 թվականին զորակոչվել է բանակ: Սպանվել է Ֆիլիպիններում, 33 տարեկանում: