«Ղպտի եկեղեցու առաջնորդ Շենուդա Գ-ն հավատացյալների հետ քայլում էր անապատ, քաղաքի աղմուկից հեռու նստում, աղոթում ու պարզապես միմյանց հետ զրուցում էին: Մարդ էր՝ մարդկանց մեջ, պարզ ու հասարակ: Հիսուսն իր ամբողջ կյանքում հեռու մնաց ճոխ սեղաններից եւ մեծավորների մեջ փառք չփնտրեց: Նա հասարակ մարդկանց մեջ ապրում ու նրանց ցավերն էր դարմանում: Հիսուսը թիկնապահներ չուներ, զարդեր չէր կրում, գանձեր չէր դիզում…
Հասկացողին հազար բարև»,- իր էջում գրել է Արշալույս Զուրաբյանը: