Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանը ասում է, թե էն ժամանակ կառավարությանը չէին վստահում, հիմա ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն է, էնպես որ վստահեք պարտադիր կուտակայինի որոշմանը։ Հա վստահում ենք, բայց կառավարությունը ինքն իրեն չի վստահում, որ կենսաթոշակային փողերը տալիս է մասնավոր ֆոնդերին։ Փաստեորեն մարդիկ աշխատում են ու նրանցից փող պոկում ու տալիս ինչ որ ֆոնդերի։
Հաշվարկ կա՞ թե մարդկանց մուծած 120 միլիարդը ֆռացնելուց ինչքան փող են շինել այդ ֆոնդերը, և տարեկան ինչքան կշինեն երբ ևս 80 հազար մարդ մուծի։
Փաշինյանը ասաց, թե չեղյալ չեն կարող անել համակարգը, քանի որ փողը կառավարում են հեղինակություն ունեցող համաշխարհային հսկաներ։
Հարց՝ այդ ի՞նչ հսկաներ են, որ նրանց շահերի խաթեր քո երկրում օրենք չես կարող փոխել, և որ «դուխով»-ը Սերժ Սարգսյանի դեմ աշխատում էր, նրանց դեմ չի աշխատում»։