Հարգելի՛ պարոն Վարչապետ, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Հաշվի առնելով ադրբեջանական, թուրքական զորամիավորումների և ԻԳԻԼ-ի հրոսակախմբերի կենտրոնացումը Նախիջևանում և դրանց՝ Երևանի նկատմամբ հարվածի բարձր հավանականությունը, թույլ տվե՛ք թվարկել մի շարք միջոցառումներ, որոնք հնարավորություն կտան առժամանակ կասեցնել վտանգը և իրականացնել անվտանգության ամրապնդման համապատասխան գործողություններ.
1. ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանին կամ եթե ժամանակը թույլ է տալիս ՀՀ արտաքին գործերի նախարարին / ՀՀ Արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia /շտապ գործուղել ԱՄՆ պետդեպարտամենտ՝ ահազանգելու, որ ներկայիս տեռորիստական ակտիվացումը Նախիջևանի տարածքում ուղղված է Հայաստանում կատարվող ժողովրդավարական փոփոխությունները վիժեցնելուն: Խնդրել նրանց, որ օգտագործեն ԱՄՆ ազդեցությունը իրենց ՆԱՏՕ գործընկեր Թուրքիայի վրա՝ ստիպելով հետ քաշել թուրքական և ԻԳԻԼ զորամիավորումները, ինչպես նաև համապատասխան զինտեխնիկան Նախիջևանի տարածքից:
2. Օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի համաշխարհային առաջատար մամլո միջոցները (օրինակ՝ New York Times, Washington Post և այլ) անդրադարձ կատարեն Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների դեմ ուղղված վերոհիշյալ իրադարձություների մասին:
3. Զուգահեռ հաղորդակցություն տալ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը / U.S. Embassy Yerevan /:
Հուսով եմ, որ վերոնշյալ միջոցառումների հետևանքով իրականացված ԱՄՆ գործողությունները հնարավորություն կտան կայունացնել իրավիճակը և ժամանակ ստանալ իրականացնել համապատասխան անվտանգության միջոցառումներ ողջ հայ-ադրբեջանա-թուրքական սահմանին:
Հարգանքով՝ Կարեն Վարդանյան
ԻՏՁՄ տնօրեն