
Ռուսաստանում կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը տեղի կունենա վաղը՝ հունիսի 14-ին: Բացմանը ներկա են գտնվելու մի շարք մասնակից երկրների և ոչ միայն, ղեկավարներ: Ինչպես հաղորդում է РБК-ն, ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ արդեն այսօր, Վ. Պուտինը հանդիպելու է մի քանի երկրների ղեկավարների հետ:
Ըստ խոսնակի, այսօր Պուտինը կհանդիպի Ադրբեջանի, Ռուանդայի, Բոլիվիայի նախագահների, ինչպես նաև Լիբանանի և Հայաստանի վարչապետների հետ:
Առաջնության հանդիսավոր բացմանը կմասնակցեն նաև Ղազախստանի, Բելառուսի, Աբխազիայի, Կիրգիզիայի, Մոլդովայի, Պանամայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հրվ. Օսիայի, Պարագվայի նախագահները: Բացի այդ, միջոցառմանը ներկա է լինելու նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արքայազն Ալ Սաուդը, ինչպես նաև Կորեայի Ժողովրդական հանրապետության գերագույն ժողովրդական խորհրդարանի նախագահ Կիմ Յոն Նամը:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը