Իրինա Ղափլանյանը նշանակվել է բնապահպանության նախարարի առաջին տեղակալ։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իրինա Ղափլանյանին նշանակել բնապահպանության նախարարի առաջին տեղակալ», – ասված է որոշման մեջ։
Իրինա Ղափլանյանը «Գրին բին» (The Green Bean) սրճարանի համահիմնադիրներից է և Նախախորհրդարանի անդամ: