«Երբ Մուհամեդը փախուստի մեջ էր և ամենուր նրան էին փնտրում, աները՝ Ալին, նրան թաքցրեց մեծ զամբյուղի մեջ, այն դրեց գլխին և մի կերպ հավասարակշռությունը պահելով մոտեցավ քաղաքի գլխավոր դարպասին: Երբ պահակները հարցրին, թե ինչ է զամբյուղի մեջ, Ալին պատասխանեց.
– Ձեր հանգիստը խաթարող Մուհամեդն է, թաքուն դուրս եմ բերում քաղաքից:
Հսկիչները լիաթոք ծիծաղեցին և թույլ տվեցին հեռանալ Մեքքայից:
ՀԳ – Ճշմարտությունը լավ բան է, չէ՞»,- իր էջում գրել է Արշալույս Զուրաբյանը: