Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում այսօր պաշտոնապես կտրվի ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության մեկնարկը:
Բացման պաշտոնական արարողությանը կլինեն 17 երկրի ղեկավարներ, հայտնի հյուրեր և մարզիկներ: Ղեկավարների շարքում կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Բացման պաշտոնական արարողությունը կկայանա Երևանի ժամանակով 17:50-ին:
Մրցաշարի պաշտոնական երգը` «Live it up», կկատարեն Ուիլ Սմիթը, Նիկի Ջեմը, Էրա Իստրեֆին եւ Դիպլոն:
Ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությանը կմասնակցի 32 թիմ: Ընտրանիները բաժանվել են 8 խմբի .
A խումբ. Ռուսաստան, Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, Ուրուգվայ
B խումբ. Պորտուգալիա, Իսպանիա, Մարոկկո, Իրան
C խումբ. Ֆրանսիա, Ավստրալիա, Պերու, Դանիա
D խումբ. Արգենտինա, Իսլանդիա, Խորվաթիա, Նիգերիա
E խումբ. Բրազիլիա, Շվեյցարիա, Կոստա Ռիկա, Սերբիա
F խումբ. Գերմանիա, Մեքսիկա, Շվեդիա, Հարավային Կորեա
G խումբ. Բելգիա, Պանամա, Թունիս, Անգլիա
H խումբ. Լեհաստան, Սենեգալ, Կոլումբիա, Ճապոնիա:
Խաղերի հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին, 19:00-ին և 22:00-ին: