Երևանում որդին ցանկացել է իրեն ու մորը ցած նետել պատշգամբից, սակայն չի կարողացել և ինքն է նետվել. նա հիվանդանոցում մահացել է. tert.am
Advertisement 1000 x 90

Երևանում որդին ցանկացել է իրեն ու մորը ցած նետել պատշգամբից, սակայն չի կարողացել և ինքն է նետվել. նա հիվանդանոցում մահացել է. tert.am

Երևանում որդին ցանկացել է իրեն ու մորը ցած նետել իրենց շենքի պատշգամբից, ինչը չի կարողացել և ինքն է ցած նետվել:

Դեպքի վերաբերյալ Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասել է, որ հունիսի 13-ին՝ ժամը 8:40-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Կորյունի փողոցում հարևանը ցանկացել է մորն ու իրեն ցած նետել պատշգամբից:

«Բացի այդ, մեկ այլ քաղաքացուց նույն օրը՝ ժամը 11:30-ին ահազանգ է ստացվել, որ հարևանը երրորդ հարկից ցած է նետվել: Մեկնած օպերատիվ խմբին նշված հասցեի բնակիչը հաղորդում է տվել, որ ժամը 8:20-ին որդին իրենց` երկրորդ հարկի բնակարանի պատշգամբից փորձել է իր հետ ցած նետվել, սակայն չի կարողացել ու նետվել է պատշգամբից»,-ասաց Գաբրիելյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նույն օրը՝ ժամը 13:06-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Կորյունի փողոցում իրեն ցած նետած քաղաքացին մահացել է:

tert.am