Բաբկեն Թունյանի գրառումը. «Մի բան ասեմ, գիտեմ՝ շատերի դուրը չի գա, բայց դե պիտի ասեմ։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը տնտեսության մեջ լուրջ առաջընթաց չի գրանցի՝ կառավարության ՆեՐԿԱՅԻՍ կազմով։ Ցանկացած լուրջ նախաձեռնություն հանդիպելու է լուրջ դիմադրության։ Ոչ թե ՀՀԿ-ի կողմից, այլ հենց կառավարության ներսում։
Որովհետև տնտեսության մեջ էլ լուրջ արդյունք ունենալու ու շարժման դրական էներգիան կապիտալացնելու համար հեղափոխություն է պետք՝ տնտեսական հեղափոխություն։
Խոսքը ԱԱԾ-ի կամ այլ կառույցների բացահայտումների մասին չի – կոռուպցիան ու ստվերը կրճատելը կարևոր է, բայց տնտեսական թռիչք ապահովելու համար քիչ է։
Խոսքը նոր մոտեցումների, գաղափարների, ոչ ստանդարտ, համարձակ, բայց մտածված ու հիմնավորված լուծումների մասին է։ Իսկ էդպիսի քայլերը որոշ խմբերի շահերին ուղղակիորեն դեմ են լինելու։
Էնպես որ, էս փուլում տնտեսական լուրջ արդյունքների պետք չի սպասել։ Լուրջ ձեռքբերումներ պետք է ակնկալել միայն էն բանից հետո, երբ կլինեն արտահերթ ու մաքուր խորհրդարանական ընտրություններ, ու Փաշինյանի թիմը կհաղթի՝ ստանձնելով երկրի կառավարման ամբողջական պատասխանատվությունը։
Կարճ ասած, համբերությամբ զինվեք ու դուխներդ մի գցեք։ Հիմա կարևորը նորմալ ընտրությունների անցկացումն է՝ էդ ավելի կարևոր է, քան 10%-անոց տնտեսական աճը։
Իսկ Փաշինյանի թիմը պիտի հիմիկվանից սկսի աշխատել նախընտրական ծրագրի վրա, որը հետո կդառնա նաև կառավարության ծրագիր։ Հիմնավորված, ապագային միտված ու իրոք հեղափոխական ծրագրի»։