Սխալ մշակված մշակութային քաղաքականության կամ դրա բացակայության պայմաններում մենք 100 տարվա ընթացքում Կոմիտասից հասել ենք Սպիտակցի Հայկոյին: Իսկ մեր հարևան պետությունները ջանք չեն խնայում մշակութային ինտերվենցիա իրականացնելու համար, մենք էլ դրան հակադարձող գրեթե ոչինչ չենք անում: Ավելի շատ գումար ենք ներդնում անհասկանալի, ապականող մշակույթի կամ հակամշակույթի մեջ: Հաղորդաշարի այս թողարկումը ծավալուն զրույց է այն մասին, թե ինչ է պետության մշակութային քաղաքականությունը, ինչ ոլորտներ է ընդգրկում, ովքեր են պատասխանատուները:







