ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան, սցենարիստ, ռեժիսոր Երվանդ Մանարյանին տեղափոխել են հիվանդանոց, քանի որ ընկնելու հետևանքով՝ դերասանը կոտրվածքներ է ունեցել` այս մասին հայտնի դարձավ օրեր առաջ:
Երեկ Երվանդ Մանարյանին վիրահատել են, Life.panorama.am-ի հետ զրույցում նրա որդին՝ գրող, երգահան Քրիստ Մանարյանը վստահեցրեց, որ վիրահատությունը լավ է անցել:
«Ամեն ինչ շատ լավ է, վիրահատությունը բարեհաջող է անցել: Հիմա արդեն նա իրեն լավ է զգում»,- նշեց Քրիստ Մանարյանը՝ հավելելով, որ խիստ զբաղվածության պատճառով՝ վիրահատությունից մանրամասներ հայտնել չի կարող:
Հարցին, թե ինչպես է ՀՀ վաստակավոր արտիստի տրամադրությունը, պատասխանեց.
«Երվանդ Մանարյանի տրամադրությունը շատ բարձր է, նա բոլորին հայտնում է իր շնորհակալությունը՝ անհանգստանալու, լավ բարեմաղթանքների և աղոթքների համար»: