Հունիսի 17-ին Գլենդելում կկայանա «Փախի՛ր կնոջիցդ» ներկայացման պրեմիերան, որի ռեժիսորը Դավիթ Թադևոսյանն է, գլխավոր հերոսուհիներից մեկին մարմնավորում է կինը` Աստղիկը։ Դավիթն այս ներկայացումը բեմադրել էր նաև Հայաստանում` «Սիրահարված տաքսիստը» խորագրով Աննա Հարությունյանի, Ռոզի Ավետիսովայի, Արմեն Մարգարյանի, Մարի Գրիգորյանի և Սարգիս Հակոբյանի մասնակցությամբ։ ԱՄՆ մեկնելուց հետո դերասանը որոշել է վերաբեմադրել այն` ադապտացնելով ամերիկյան իրականությանը։ Ստացվել է նոր աշխատանք` «Փախի՛ր կնոջիցդ» խորագրով, որտեղ խաղում են ինքը, կինը, Աիդա Թորոսյանը, Դավիթ Սեխպեյանը, Արամ Մխիթարյանն ու Զոհրաբ Բեկ–Գասպարենցը։
«Ներկայացման լուծումներն ու զարգացումները և՛ անսպասելի են, և՛ հետաքրքիր, և՛ շատ ծիծաղելի: Ներկայացումը ստացված է և, անկասկած, արժե դիտել։ Ինչ վերաբերում է իմ կերպարին` շատ նմանություններ ունենք: Առաջին հերթին հոգատարությունն է և այն մեծ սերը, որ տածում եմ ամուսնուս նկատմամբ»,– ասաց դերասանուհին, որից իրական կյանքում ամուսինը փախչել չի ուզում։)
Ամբողջությամբ՝ life.tert.am