Երևանի Կոմիտասի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետն առանց դեկանի է մնացել: Արմեն Բաբախանյանին պարտադրված հրաժարականից հետո դեռ ոչ ոք չի առաջադրվել այդ պաշտոնում:
Դեռևս մայիս ամսին, երբ Կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները ստորագրահավաք էին կազմակերպել ընդդեմ դաշնամուրային ֆակուլտետի արդեն նախկին դեկան Արմեն Բաբախանյանի՝ այս պահին էլ դեկանի թեկնածու չունեն: Նախաձեռնության անդամները փորձում էին Կոնսերվատորիայում արդարություն վերականգնել և կոտրել տարիներով կուտակված վախի մթնոլորտը: Ստորագրահավաքի և բողոքների մասին ՀԺ-ն ավելի վաղ զրուցել էր սկանդալի կենտրոնում հայտնված հայտնի դաշնակահարի հետ:
Արմեն Բաբախանյանը մեզ հայտնել էր, որ եթե ստորագրահավաքին ավելի շատ ուսանողներ միանան և պահանջեն իր հրաժարականը, ապա պատրաստ է գնալ այդ քայլին: Բաբախանյանը հույս ուներ, որ ուսանողության հետ հանդիպման ընթացքում կփորձեն ընդհանուր եզրեր գտնել և իրար հասկանալ, սակայն կողմերի միջև հաշտություն այդպես էլ չկնքվեց: Մայիսի 28-ին Արմեն Բաբախանյանը ստիպված եղավ նախապես բանավոր կերպով հայտարարած հրաժարականը ներկայացնել գրավոր տարբերակով:
Ամբողջությամբ՝ armtimes.com