Հայաստանում այսօր կոռուպցիա չկա. Փաշինյանը հարցազրույց է տվել Russia Today-ին. aravot.am
Advertisement 1000 x 90

Հայաստանում այսօր կոռուպցիա չկա. Փաշինյանը հարցազրույց է տվել Russia Today-ին. aravot.am

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի ժամանակ հարցազրույց է տվել ռուսական Russia Today հեռուստաալիքին:

– Բարև Ձեզ, բարի գալուստ Մոսկվա: Այսպիսի հաճախակի այցերը Ռուսաստան կարո՞ղ են խոսել այն մասին, որ մարդիկ, որոնք վախենում էին մեր երկրների հեռացումից, սխալվել են:

– Այո, իհարկե, հիմա այդ մասին շատերն են խոսում, մեծ թվով հրապարակումներ կան ռուսական մամուլում, որոնց հեղինակներն այնքան էլ լավ չեն հասկանում ինչ է տեղի ունեցել Հայաստանում։ Կան մարդիկ, որոնք ցանկանում են այդ ամենը ներկայացնել այլ լույսի ներքո։ Նրանք ցանկանում են ներկայացնել, որ Հայաստանում իշխանության են եկել հակառուսական ուժեր։ Բայց հայկական հեղափոխության գործընթացում ընդհանրապես չկա որևէ աշխարհաքաղաքական կամ արտաքին քաղաքական նրբերանգ։ Դա զուտ ներքին հայկական գործընթաց էր։ Ինչու՞ ենք այդպես ասում։ Որովհետև այն ժողովուրդը, որն իրականացրել է այդ հեղափոխությունը, խնդիր չի ունեցել Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։ Եվ հետևաբար չի ունեցել արտաքին քաղաքական պահանջներ։ Մենք կառավարությունում ժողովրդի ներկայացուցիչն ենք, որը հաղթել է հեղափոխության ժամանակ։ Մենք պետք է գործենք այն շրջանակներում, համապատասխան այն քաղաքական բովանդակության, որն ունեցել է այդ քաղաքական գործընթացը, թավշյա հեղափոխությունը։

– ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել, որ Ձեզ ցանկանում են առաջադրել Նոբելյան մրցանակի: Եվ Ռուսաստանում էլ խոսում են, որ Դուք բավականին մեծ ժողովրդականություն վայելող կերպար եք Արևմուտքում: Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:

– Ես տեղեկություն չունեմ Արևմուտքում իմ ժողովրդականության մասին: Ինչ վերաբերում է Նոբելյան մրցանակին, ես նույնպես այդ մասին կարդացել եմ մամուլում:

– Բայց եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, եթե ինչ-որ մեկը նման նախաձեռնություն առաջ քաշի:

– Թող առաջ քաշի: Հաճելի է:

– Ինչ վերաբերում է հակակոռուպցիոն քաղաքականությանը. ի՞նչ է հաջողվել անել այս ընթացքում, երբ Դուք զբաղեցնում եք վարչապետի պաշտոնը: Եվ եթե խոսենք առաջընթացի մասին, ի՞նչ արագությամբ եք Դուք առաջ գնում:

– Ես կարող եմ ասել, որ Հայաստանում հիմա չկա կոռուպցիա:

– Այսքան կարճ ժամանակու՞մ:

– Այո, այսքան կարճ ժամանակում: Ես կարող եմ դա ասել, որովհետև այսօր ընդհանրապես Հայաստանում հակակոռուպցիոն մթնոլորտ է: Իհարկե, կարող են լինել առանձին երևույթներ՝ կոռուպցիոն անցյալի կոռուպցիոն մնացորդներ: Ցավոք, դա ապագայի երաշխիք չէ, բայց ես կարծում եմ, որ այս մթնոլորտը, այս գործընթացը մեզ թույլ կտա երաշխավորել այս իրավիճակի շարունակությունը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am



Նման նյութեր