«Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո, արդեն ութ ամիս է ինչ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ներակայացումների և՛ որակն է ընկել, և՛ վարկանիշը»,- այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի թեկնածու Ռոբերտ Հակոբյանը:
Բանախոսը նշեց, որ ամիսներ առաջ թատրոնում հրավիրված ժողովներից մեկում Ալեքսանդր Գրիգորյանն ասել էր, որ իրենից հետո այդ պաշտոնում լինելու է իր դուստրը՝ Նորա Գրիգորյանը: Հարցին՝ ինչու՞ դերասանը որոշեց առաջադրվել այդ պաշտոնի համար, Ռոբերտ Հակոբյանը պատասխանեց.«Ես հենց իմացա, որ Նորա Գրիգորյանն է այդ պաշտոնի միակ թեկնածուն, որոշեցի առաջադրվել: Այդ պաշտոնը ժառանգական չէ»: