Մոսկվայում աշխատանքի առաջին օրը Ֆուտբոլասերների փառատոն է այցելել շուրջ 67 հազար մարդ: Տեսանյութում ցուցադրված է՝ ինչ վիթխարի քանակությամբ՝ ֆուտբոլի երկրպագուներ էին հավաքվել ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը:
FIFA-ին ֆուտբոլասերների փառատոնում ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի առաջին հեռարձակումը տեղի է ունեցել հունիսի 14-ին Վորոբևիե գոռիում: Հանդիսականները դիտել են բացման հանդիսավոր արարողությունը և մրցաշարի առաջին մրցախաղը:
«Ընդամենը հրապարակի աշխատանքի ընթացքում (15:00-ից մինչև 22:00) FIFA-ի ֆուտբոլասերների փառատոն է այցելել շուրջ 67 հազար մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հեռարձակումը կատարվել է 144 քառակուսի մետր մակերեսով մեծ էկրանին, ինչպես նաև բարձր որակի վեց լրացուցիչ էկրաններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: