
FIFA-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն չի հերքել հայկական արմատների մասին մամուլի հրապարակումները: Այդ մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հարցին ի պատասխան՝ Ինֆանտինոն արձագանքել է. «Maybe» («Հնարավոր է»):
Նշենք, որ մի շարք լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ Ջիանի Ինֆանտինոն հայկական արմատներ ունի: Ինֆանտինոն մեր թղթակցին ասել է՝ ծանոթ է այդ հրապարակումներին:
Ջիանի Ինֆանտինոն FIFA-ի նախագահի պաշտոնում ընտրվել է 2016 թվականի փետրվարին: