Երգչուհի Հասմիկ Կարապետյանը, որը տևական ժամանակ է` ամուսնու և դստեր հետ բնակվում է Կանադայում, օրերս ընտանիքի հետ վերադարձել է հայրենիք. «Շատ հոգնած եմ, բայց շատ ուրախ և երջանիկ, քանի որ շատ էի կարոտել հայրենիքս»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում անկեղծացավ Հասմիկը: Երգչուհու հետ զրուցել ենք կարոտի, օտարության մեջ ապրելու դժվարությունների և դստեր՝ փոքրիկ Տաթևի մասին:)
«Շատ էի կարոտել Երևանս, ընտանիքիս, մտերիմ մարդկանց, բնությունը, օդը, ջուրը, մթնոլորտն առհասարակ: Բայց նաև կան փոքրիկ ստեղծագործական ծրագրեր, որոնք պիտի փորձեմ իրականացնել այստեղ»,-ասում է նա ու հավելում.
«Ոչ մի պահ չեմ մոռացել Հայաստանի մասին… Նունիսկ, լինելով Կանադայում՝ անընդհատ համացանցի միջոցով կապվում էի ընտանիքիս, մտերիմներիս հետ, հուզվում, լաց լինում ու հաշվում օրերը, թե երբ պիտի վերջապես նորից հայտնվեմ Երևանում… Սա ինձ համար փոքրիկ փորձություն էր, որը կարծում եմ՝ պատվով հաղթահարեցի»:
Երգչուհին պատմում է. «Երբ ոտք դրեցի հայրենիք, խորը շունչ քաշեցի, մեծ ուժ և ինքնավստահություն զգացի, հանգստություն, ինչը կարծում եմ՝ շատ բնական է: Նորից դարձա այն Հասմիկը, որն ամենաիսկականն է: Բացակայության շրջանում ամենից շատ կարոտել էի հենց երևանյան մթնոլորտն ու ընտանիքիս՝ մորս, հորս, քրոջս: Դա անբացատրելի զգացողություն է: Ասես՝ թևերս կտրած լինեն օտարության մեջ… Միևնուն է՝ ուր էլ գնանք, ինչքան էլ լավ ապրենք, օտար ենք… Հայը պետք է Հայաստանում ապրի: Երազում եմ, որ մեկ օր բոլոր հայերը կարողանան գալ Հայաստան, աշխատանք ունենան, երջանիկ ապրեն՝ ստիպված չլինելով ապրել օտար երկրներում»:
Հասմիկի խոսքով՝ դուստրն էլ իրեն շատ լավ է զգում հայրենիքում.
«Տաթևը սովոր է լինել ամեն վայրում, եթե մայրիկը կողքին է: Այնտեղ էլ լավ էր իրեն զգում, սակայն կարծում եմ՝ այնտեղ մի քիչ պակասում էր շփումը մարդկանց և երեխաների հետ: Ավելի աշխույժ մթնոլորտ է պետք երեխաներին: Այնտեղ հիմնականում ես և ինքն էինք միասին: Իհարկե, Տաթևն իր հայրիկի հետ շատ է խաղում, և մենք էլ միշտ փորձում էինք նրան մանկական վայրեր տանել, բայց միևնույն է՝ Երևանում նրա համար շատ ավելի հետաքրքիր է, անելիքներ շատ կան, կան բակեր, որտեղ կարող է ժամերով խաղալ երեխաների հետ, ամենուրեք մթնոլորտն ավելի ջերմ է: Աշխատում եմ ամեն օր իրեն տարբեր տեղեր տանել, որ ուրախ լինի և մաքսիմում էներգիա ծախսի, քանի որ շատ աշխույժ է:) Պետք է միշտ ինչ-որ խաղով զբաղված լինի կամ վազվզի բնության գրկում»:
Ամբողջությամբ՝ style.news.am