NOGRAPHICS.am-ը հետաքրքիր գծապատկեր է հրապարակել, որտեղ ներկայացվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութերի վիճակագրական տվյալները։
Դիտարկված է այս տարվա մայիսի 8-ից մինչև մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածը (վերջին տեսանյութը 281 հազար դիտումներով ներառված չէ)։
Մուգ կապույտով ներկայացված է տեսանյութերի ընդհանուր դիտումների թիվը, բաց կապույտով՝ ուղիղ եթերով հետևողների թիվը։
Ինչպես տեսնում եք գծապատկերում, նվազել է թե՛ տեսանյութերի հաճախականությունը, թե՛ դիտումները (հատկապես ուղիղ եթերում հետևողների թիվը)։ Օրինակ, մայիսի 9-11-ին ուղիղ եթերում հետևողների թիվը անցնում էր 100 հազարից, իսկ վերջին Live-երին ուղիղ եթերով հետևել են 20-30 հազար հոգի։