5 ըմպելիք՝ դետոքսիկացիայի համար (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

5 ըմպելիք՝ դետոքսիկացիայի համար

Takprosto.cc կայքը կազմել է այն ըմպելիքների ցանկը, որոնք կօգնեն օրգանիզմից դուրս բերել տոքսիններն ու ոչ պիտանի նյութերը:

Խնձոր և դարչին:

chay_yabloki_stakan_steklo_1920x1080

Խնձորը փոքր մասերի բաժանեք, 400-500 մլ տաք ջուր լցրեք, 1 թեյի գդալ մանրացրած դարչին լցրեք: Այս ըմպելիքը կօգնի կարգավորել նյութափոխանակությունը, մաքրել մարսողական համակարգը:

Կիտրոնի հյութ և մեղր:

18

2 ճաշի գդալ կիտրոնի հյութին ավելացրեք 200 մլ տաք ջուր, ապա ավելացրեք մեկ թեյի գդալ մեղր և 1/3 թեյի գդալ մանրացրած իմբիր: Ըմպելիքը խմեք նախաճաշելուց կես ժամ առաջ:

Վիտամիններով հարուստ հյութ:

379

1 բազուկի, 2 խնձորի, 4 նեխուրի հյութը քամեք և խառնեք իրար: 1 ճաշի գդալ խմեք օրվա ընթացքում երկու անգամ, ճաշելուց կես ժամ առաջ:

Կոկտեյլ «առողջություն»:

carrotjuice2

1 նարնջի, 1 կիտրոնի և 1 գազարի հյութը քամեք, խառնեք 100 մլ հանքային ջուր: Կոկտեյլը խմեք քաղցած ժամանակ՝ ուտելուց 30 րոպե առաջ: Այս կոկտեյլը լավ միջոց է նաև հոգնածության դեմ:

Կանաչ կոկտեյլ:

dsc_7349

1 վարունգը և 1 նեխուրը մանրացրեք, ավելացրեք 300 մլ ջուր: Օրվա ընթացքում խմեք:

Պատրաստեց 168.am-ը