SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՝ երեկ՝ հունիսի 15-ին, մարզերից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Ժամը 11:30-ի սահմաններում նշված մարզի հիվանդանոցից ահազանգ է ստացվել տարածքային ոստիկանության բաժին, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը, ովքեր պարզել են, որ մահացածը իրենց վարչական շրջանի բնակիչ, 15-ամյա Շահանե Շ.-ն է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոցում մահացածի հարազատները հայտնել են, որ երեխայի դին տան նկուղի առաստաղից պարանով կախված վիճակում հայտնաբերել է ազգականը, ով կատարվածի մասին հայտնել է մյուս հարազատներին և երեխային փորձել են հասցնել հիվանդանոց, որպեսզի փրկվի, ցավոք, երեխան արդեն մահացած է եղել:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում էր բնակության վայրի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանում, իսկ կախված վիճակում վերնաշապիկի արանքում հայտնաբերվել է «Նոր Կտակարան»: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի նշված վայրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: