Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում Էջմիածին քաղաքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակը Սամսոն Գալստյանը:
«Ես հիմա կարող եմ հաստատել, որ Էջմիածնում գործողություններ են իրականացվում: Դրանք ոչ միայն Մանվել Գրիգորյանի առանձատանն են: Լրացուցիչ տեղեկություններ կտրվեն ավելի ուշ»,- ասաց ԱԱԾ մամուլի խոսնակը:
«Արմենպրես»-ի թղթակիցը Էջմիածնում առավոտյան տեսել է իրավապահ մարմինների աշխատակիցների Արթուր Ասատրյանի առանձնատան դիմաց: