Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վճռական է տրամադրված կոռուպցիան և անարդարությունն արմատախիլ անելու պայքարում։
Հայաստանի առողջապահության նախարարությունը պարզում է, թե ուր են գնում մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկի փողերը, որին պետբյուջեով հատկացվել է 5 միլիարդ դրամ՝ պետպատվերով հիվանդներին բուժելու համար։
Այդ մասին այսօր Երևանում քաղաքացիների, լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Հայաստանում փողերն անարդար են բաշխվել հիվանդանոցներին։ Եթե Սիսիանի բժշկական կենտրոնին պետբյուջեից հատկացվում է 2,5 միլին դրամ, ապա Երևանի հիվանդանոցներից մեկին՝ 5 միլիարդ դրամ»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ հիմա պարզվում է, թե ինչի վրա են ծախսվել այդ փողերը, որոնք հատկացվել են մայրաքաղաքի բժշկական կենտրոնին։ Նախարարը նշեց, որ երկու շաբաթ անց կգործարկվի առցանց հարթակ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է տեսնել, թե որքան գումար է փոխանցվել այս կամ այն հիվանդանոցին և ինչպես են ծախսվում այդ փողերը։
Նա նաև հիշեցրեց, որ պետպատվերի համակարգով բոլոր կարիքավորների բուժման համար անհրաժեշտ է 80 միլիարդ դրամ, սակայն պետբյուջեն առողջապահության նախարարությանը տրամադրում է 3 անգամ պակաս։ Նախարարը ևս մեկ գլոբալ խնդիր է համարում առողջապահության ոլորտի կոռումպացվածությունը։