Լիզա Ճաղարյան. «Էն առյուծները, կտրիճ տղերքը, արյան ծարավի կնանիքը չկան, կորել են»
Advertisement 1000 x 90

Լիզա Ճաղարյան. «Էն առյուծները, կտրիճ տղերքը, արյան ծարավի կնանիքը չկան, կորել են»

Արձակագիր Լիզա Ճաղարյանի գրառումը. «Դոն Պիպոյի ու իր խմբի ձերբակալության մասին ինչ-որ տեսանյութ աչքովս ընկավ։
Ինքս չեմ տարածի, որովհետև, նախ, իմ հետաքրքրությունների շրջանակի մեջ ինքը չկա, երկրորդ՝ տեսանյութի ծագումը հասկանալի չէ։

Մի աչք ծակող բան նկատեցի. չնայած հազարներ էին դիտել տեսանյութը, տասնյակներից ավելի մարդ էլ տարածել էր, բայց էդ տեսանյութի տակ՝ ոչ մի արձագանք, ոչ մի բառ, ոչ մի մեկնաբանություն։

Էն առյուծները, կտրիճ տղերքը, արյան ծարավի կնանիքը չկան, կորել են։ Դոն Պիպոյին հայհոյելը վտանգավոր է, ավելի լավ չի՞ «թրերը սրած» հարձակվեն կիրթ մարդկանց վրա ու բերանից եկած աղբը թափեն։ Նրանցից վնաս չկա։ Նրանք նույնիսկ խոսքով չեն հակադարձում սրանց նմաններին։ Որովհետև խոսքով հակադարձում ես ԽՈՍՔ-ին, ոչ թե վայրահաչոցին»։

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի