Ինչպես հայտնում է ArmLur.am-ը, խմբագրություն են զանգահարել Էջմիածին քաղաքից՝ ահազանգելով, որ այժմ այնտեղ գտնվող ցուցարարները հայտնաբարել են ավտոմեքենա, որի մեջ, նրանց խոսքով, զենքեր կան:
Զանգահարող Արման Վարդանյանը հայտնել է, թե այդ ավտոմեքենայի պարունակությունը տեսնելուց հետո զանգահարել են Ոստիկանություն և հայտնել այդ մասին:
Նրա խոսքով, ահազանգի հետքերով ոստիկանները եկել են, շրջափակել ավտոմեքենան և այժմ փնտրում են վարորդին: Հայտնի է, որ 045 պետհամարանիշով ավտոմեքենաները պատկանում են Մանվել Գրիգորյանին և նրա մտերիմներին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: