Պարզ, արագ թեստ, որը կօգնի հասկանալ՝ ինչպիսի մարդ եք՝ եսասե՞ր, թե՞ նարցիս:
Եթե առաջինը վագր եք տեսնում, մտածում եք միայն ձեր մասին: Կարծում եք՝ աշխարհը պտտվում է ձեր շուրջ, և դուք գլխավոր օղակն եք: Նման եք եսասեր-նարցիսի, ով պետք է ամեն ինչում լավագույնը լինի: Հնարավոր է՝ եսասեր եք կյանքի այս փուլում, իսկ ընդհանրապես նորմալ ինքնագնահատական ունեք: Մտածեք՝ հնարավոր է՝ որևէ բան է տեղի ունեցել, որն ազդել է ինքնավստահության վրա: Կյանքում տեղի ունեցած բացասական իրադարձություն շեղել է ձեր ուշադրությունը, և հիմա ֆիքսված եք ձեզ վրա:
Եթե երեք կնոջ եք տեսնում, մեծ սիրտ ունեք: Կարողանում եք հասկանալ, կարեկցել: Մարդիկ ձգտում են դեպի ձեզ, քանի որ կարողանում եք տալ այն, ինչ նրանց չի բավականացնում: Միայն թե փորձեք այնպես անել, որ մարդիկ չօգտագործեն ձեզ. կարող եք մոռանալ ձեր մասին և ամբողջ ժամանակը նվիրել շրջապատին: Սովորեք պահել ոսկե միջինը. մյուսներին օգնելը լավ է, բայց հարկավոր է հիշել նաև ձեր մասին:
Եթե միաժամանակ վագր և կին եք տեսել, առողջ ինքնագնահատական ունեք: Կարողանում եք օգնել մարդկանց, բայց նաև չմոռանալ ձեր մասին: Առողջ էգոիզմը չի խանգարում ձեզ: Իրականում կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքը ճիշտ դաստիարակության կամ համառ աշխատանքի արդյունք է:
Եթե այլ բան եք տեսնում, նշանակում է՝ արտասովոր մարդ եք: Հնարավոր է՝ այնքան ինքնաբերական եք, որ ինքներդ էլ չգիտեք՝ ինչ կարող եք անել հաջորդ վայրկյանին: Լավ զարգացած ստեղծագործական կարողություններ ունեք: Ձեզ հետ հնարավոր չէ ձանձրանալ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը