Ռուսաստանի Ալթայի երկրամասում Як-52 տեսակի մասնավոր ինքնաթիռ է կործանվել: Նախնական տվյալներով 2 մարդ զոհվել է: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին հայտնել է իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով` միջադեպը տեղի է ունեցել Նովոալթայսկ քաղաքից ոչ հեռու: «Կործանվել է Як-52 ինքնաթիռը: Նախնական տվյալներով զոհվել է երկու մարդ` նրանք, ովքեր եղել են ինքնաթիռում: Ինքնաթիռը մասնավոր է»,- ասել է գործակալության աղբյուրը:
Արևմտա-սիբիրյան տրանսպորտային դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Օքսանա Գորբունովան հայտնել է, որ միջադեպի հետ կապված հետաքննություն է ընթանում: