Իսպանիայի ծովային փրկարարները Ջիբրալթարի նեղուցում և Ալբորան ծովում ավելի քան 900 փախստականի կյանք են փրկել երկու օրվա ընթացքում: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
«Ընդհանուր առմամբ երեկվանից մինչև այսօր կեսօր 933 մարդ է փրկվել»,- հայտնել է Իսպանիայի փրկարար ծառայության թվիթերյան էջը:
Նշվում է, էր Ջիբրալթարի նեղուցում փրկվել է 507 մարդ, ովքեր եղել են 59 նավակի մեջ: Ջիբրալթարի նեղուցում 4 մարդ զոհվել է:
Ալբորան ծովում փրկարարներին հաջողվել է փրկել 426 փախստականի կյանք, ովքեր եղել են 9 նավակի մեջ: