Տիգրան Պասկևիչյանի գրառումը.
Մահացել է Իգոր Մուրադյանը։ Հոգին թող լույս դառնա։
Երբեք հիացած չեմ եղել Մուրադյանի քաղաքական եւ քաղաքագիտական գործունեությամբ։ Նույնը կարող եմ ասել «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից շատերի մասին։
Բայց կարծում եմ՝ ժամանակն է, որ կառավարությունը վերաբերմունք ցույց տա և Հայաստանի Հանրապետության կերտման գործում մեծ ավանդ ներդրած այդ մարդկանց վերջապես մեծարի՝ գոնե նշանակելով պատվո թոշակ։
Նրանց, ովքեր ողջ են, ովքեր, ցավոք չկան՝ ընտանիքներին։
Էլ չասեմ, որ պետությունն ում ասես Ազգային հերոս է հռչակում, բացի Հայաստանի 2.5 տարվա խաղաղ նավարկությունն ապահովող և ափ հասցնող մարդկանցից։
Եթե ասածս հակահեղափոխություն է, կներեք։
Հատկապես ներեք, եթե 4-րդը ոչ մի կապ չունի 3-րդի հետ։