Գառնիկ Իսագուլյանի հրապարակումը.
Այսօր առավոտյան ժամը 8։40-ին իր մահկանացուն կնքեց Ղարաբաղյան շարժման հիմնադիր, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, Արցախի ու Հայաստանի նվիրյալ հայորդի Իգոր Մարատի Մուրադյանը։ Մարդ, ով պարզության, մաքրության, ազնվության ու անմնացորդ նվիրվածության միաձույլ մարմնացումն էր։ Մարդ, ով ամեն ինչ տվեց հանուն Արցախի, հանուն մեր հաղթանակի, հանուն նրա, որ գալիք սերունդները Հայաստանում, Արցախում և ի սփյուռս աշխարհի մեկ խնդիր պակաս ունենան։ Մարդ, ով իր իսկ կերպարով դաստիարակեց հազարների։ Մարդ, ում հարգում էին բոլորը։ Մարդ, ով չունենալով նյութական ոչինչ, ոչ ոքից ոչինչ չխնդրեց՝ տալով նրանց այն, ինչ ուներ։ Մարդ, ով աչքերը փակեց իր զինակից ու մարտական ընկեր Մանվել Կարապետյանի ձեռքը բռնած։ Հավերժ փառք քեզ, մեր լավ ու ազնիվ ընկեր։ Ես վստահ եմ, որ Աստվածային արքայության դռները քո առջև բաց են, և դու ճախրում ես դեպի այնտեղ քո մարտական ընկերների մոտ։ Քեզ բարի ճանապարհ։